Ֆրանսիական դատարանը 48 ժամով երկարաձգել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը, հայտնում է AFP-ն։
Կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, ինչից հետո դատավորը կա՛մ պետք է ազատ արձակի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։
Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Պավել Դուրովի գործի հետ կապված իրավիճակը։
Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել է Փարիզ ժամանելուն պես՝ «Լե Բուրժե» օդանավակայանում: Ըստ տեղեկությունների՝ նա մասնավոր օդանավով Ֆրանսիա է ժամանել Ադրբեջանից։
Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, հետախուզվում է այդ երկրի կողմից։ Նրան մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։