Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, ftNFT ֆիջիթալտարածքում տեղի է ունեցել թերևս ամենից տարբերվող, հետաքրքիր, ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը:

Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյաննէր, որը մանրամասն ներկայացրեց արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher և First Runխաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնիվրա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը և ստանալ միավորներ։

Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել ենNFT-ներ և դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազածմասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin:

Հավելենք, որ առաջիկա հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ին սոցիալական հայտնի հարթակներում։

Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFTհարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։