Fun Fruit ընկերությունը Արագածավան գյուղի մոտ հիմնել է 270 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ՝ տնկելով 650 հազար ծառ և ներդնելով մոտ 30 մլն դոլար։ 170 հեկտարը տանձենի է, 100-ը՝ դեղձի։ Ակնկալվում է, որ ընդհանուր բերքը կկազմի տարեկան 11500 տոննա։ Առաջիկայում նախատեսվում է կառուցել նաև սառնարանային պահեստ 8 հազար տոննա մրգի համար։