USD383.94EUR450.25RUB4.8453

Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գործի դատավարությունը։ Գործը քննվում է դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ։

Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2002–2010 թվականներին զբաղեցնելով Կենտրոն համայնքի ղեկավարի և Երևանի քաղաքապետի պաշտոնները, պաշտոնեական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ Ըստ մեղադրանքի՝ այդ ընթացքում նա օտարել կամ իրեն կամ փոխկապակցված անձանց է փոխանցել համայնքի սեփականություն հանդիսացող 27 անշարժ գույք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 2.3 միլիարդ դրամը։

Մեղադրանքի համաձայն՝ Բեգլարյանը համայնքի ղեկավարի իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործել է շահադիտական դրդումներից ելնելով, առաջացնելով ծանր հետևանքներ։ Նա նաև մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքի օրինականացման (փողերի լվացում) կազմակերպման և դրդման համար։

Գործով մեղադրյալ են նաև երկու այլ անձինք։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ