Գանձաքար գյուղում բացվել է նորակառույց դպրոց։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դպրոցաշինության թեմային՝ նշելով, որ նախկինում գյուղերում ոչ թե կառուցվել են դպրոցներ, այլ վաճառվել ու քանդվել մանկապարտեզներն ու կրթական հաստատությունները։
«Գանձաքարում կառուցվել է դպրոց։ Երկրի դարդերով իբրև “տառապող” կիսամաշ նախագահներից ոչ մեկի օրոք նման դպրոց չի կառուցվել գյուղում։ Փոխարենը վաճառել ու քանդել են մանկապարտեզներն ու դպրոցները, վաճառել են մեր երեխաների ապագան», – գրել է նա։