USD382.65EUR445.56RUB4.7305

«Գազպրոմ»-ը և CNPC-ն ստորագրել են «Սիբիրի ուժ – 2» գազատարի կառուցման հուշագիր

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) ստորագրել են իրավական ուժ ունեցող հուշագիր «Սիբիրի ուժ – 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող «Սոյուզ Վոստոկ» տրանզիտային գազատարի կառուցման վերաբերյալ։

«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ նոր նախագծով Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով Չինաստան տարեկան կմատակարարվի շուրջ 50 մլրդ խորանարդ մետր գազ։ Միաժամանակ կողմերը պայմանավորվել են նաև գործող «Սիբիրի ուժ» գազատարով մատակարարումների ծավալը 38 մլրդ-ից հասցնել մինչև 44 մլրդ խորանարդ մետրի։

Միլլերը շեշտել է, որ «Սիբիրի ուժ – 2»-ը նախատեսված է 30 տարվա համար և կդառնա «աշխարհում ամենախոշոր ու ամենածախսատար գազային նախագիծը»։ Նրա խոսքով՝ Չինաստան մատակարարվող գազի գինը ավելի ցածր կլինի, քան Եվրոպայի համար։

Reuters-ի տվյալներով՝ «Գազպրոմ»-ը քննարկում է նաև 2031 թվականից «Սիբիրի ուժ» գազատարով տարեկան լրացուցիչ 6 մլրդ մ³ գազի մատակարարում Չինաստանին, ինչը ռուսական ընկերությանը կարող է ապահովել շուրջ 1,5 միլիարդ դոլարի տարեկան եկամուտ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ