USD382.77EUR442.18RUB4.7703

Գեղարքունիքում քննվող քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում խաբեության, վստահությունը չարաշահելու կամ այլ ապօրինի մեթոդներով գույքային վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը վերականգնվել է։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով, 2018 թվականին Գեղարքունիքի նախկին մարզպետի, մի ընկերության և կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրով նախատեսվել էր բնակչությանը համակարգչային շերտագրումով ախտորոշիչ բժշկական ծառայություններ մատուցել։ Պայմանագրի պայմաններով՝ օրական 9-ից ավելի հետազոտություններից գոյացած հասույթի 50%-ը պետք է փոխանցվեր հիմնադրամին, իսկ 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին, առողջապահական խնդիրների լուծման նպատակով։

Նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից ի վեր չի կատարել պայմանագրային պարտավորությունները և չի փոխանցել 91 մլն 49 հազար 534 դրամ, սակայն վարույթի ընթացքում գումարը ամբողջությամբ վերադարձվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

📌 Հիշեցում. Հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ