«Team» ընկերությունների խումբը Գեղարքունիքի մարզում ավարտել է արևային էլեկտրակայանի կառուցումը և այն հանձնել է շահագործման։ Կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 16 միլիոն կՎտ/ժ, ինչը համապատասխանում է 7000-ից 10000 բնակչություն ունեցող քաղաքի միջին տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։
Նախագիծը ևս մեկ քայլ է դեպի վերականգնվող էներգիայի զարգացմանը Հայաստանում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և էներգետիկ կայունությանը։