USD389.19EUR410.52RUB3.88

Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է «Օրեր»-ը։ Video Player Մարզադպրոցի սաներից Ալբերտ Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Սեդա Օհանյանը՝ 5-րդ հորիզոնականը, Արոշա Ռահնաման՝ 6-րդ հորիզոնականը, իսկ Նարե Մկրտչյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 5-ից 10-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարին մասնակցում էին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ Մերի Լալայանը, Լիլիթ Մխիթարյանը, Մերի Հակոբյանը, Մարինա Գևորգյանը, Նատալի Սահրադյանը, Նարե Մկրտչյանը, Սեդա Օհանյանը, Արոշա Ռահնաման և Ալբերտ Ղարիբյանը։

Նյութի աղբյուրը՝ https://ipress.am/hy/page/%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%A3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ