USD382.54EUR443.29RUB4.6972

Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84,6 մլն եվրո՝ վարկային և գրանտային ծրագրերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84,6 մլն եվրո ֆինանսական աջակցություն, որի մի մասը գրանտային միջոցներ են, մյուս մասը՝ ցածր տոկոսադրույքով վարկեր։

Նախարարն Ազգային ժողովի հոկտեմբերի 21-ի նիստում ներկայացրել է «Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Պապոյանի խոսքով՝

  • 18,6 մլն եվրո կտրամադրվի որպես գրանտ,
  • 66 մլն եվրո՝ որպես վարկային միջոցներ։

Վարկերն ունեն արտոնյալ պայմաններ՝

  • առաջին փուլով՝ 26 մլն եվրո՝ 0.9% տոկոսադրույքով,
  • երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո՝ 0.82% տոկոսադրույքով + վեցամսյա եվրոբոր։

Այս միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների վարկավորմանը, որի համար Կենտրոնական բանկը համագործակցելու է Գերմանիայի Վերակառուցման բանկի հետ։

Ֆինանսավորումը կօգտագործվի հետևյալ ուղղություններով՝

  • վերականգնվող էներգետիկայի զարգացում,
  • էներգաարդյունավետության բարձրացում,
  • մասնագիտական և տեխնիկական կրթության աջակցություն,
  • ջրային ենթակառուցվածքների բարելավում,
  • տարածքային կառավարման բարեփոխումներ,
  • տեխնոլոգիական ոլորտների խթանում։

Նախարարն ընդգծել է, որ համաձայնագրի հաջորդ քննարկումը կկայանա առաջիկա օրերին Բեռլինում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ