Հայկական նորարարական կրթական TUMO նախագիծը հայտարարել է Գերմանիայի Հիրշեյդ և Լյուդենշեյդ քաղաքներում և Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում իր կենտրոնների բացման մասին 2025 թվականին։
«Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարար Բեթինա Ստարկ-Վատցինգերը վերջերս այցելեց ԹՈՒՄՈ Բեռլին՝ ավելին իմանալու մեր կրթական ծրագրի և Գերմանիայում ԹՈՒՄՈ ապագա կենտրոնների մեր ծրագրերի մասին: Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025 թվականին Հիրշեյդում և Լյուդենշեյդում կբացվեն երկու նոր կենտրոններ՝ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ»։
Գերմանիան Հայաստանի օրինակով նախատեսում է իր տարածքը ծածկել ԹՈՒՄՈ կենտրոնների ցանցով։ ԹՈՒՄՈ-ն ֆինանսավորում է ստանում արտերկրի բոլոր կենտրոններից, որոնք օգտագործում է Հայաստանում իր ծրագրերի համար: