Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ։
«Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ Այն պետք է դառնա առօրյա վարքագծի մաս»,- ասվում է հաղորդագրությունում։