Հայ-ամերիկյան «GTB Steel» ՍՊԸ-ն նախատեսում է առաջին փուլում ներդնել 30 միլիոն դոլար, իսկ երկրորդ փուլում՝ 40 միլիոն դոլար՝ մետաղագործական գործարան գործարկելու համար։
Շուրջ 300 նոր աշխատատեղ կստեղծվի։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ կցամասերի և խողովակների արտադրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ կառավարությունը որոշել է GTB Steel ընկերությանը տրամադրել 3,5 մլրդ դրամի վարկ՝ տարեկան 8% տոկոսադրույքով և 4 տարի ժամկետով։