Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Նրա խոսքով՝ ևս շուրջ հազար դիմում ներկայում գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ համապատասխան հրամանագրերի նախագծերի տեսքով։ Սպասվում է, որ առաջիկա օրերին այս դիմումների վերաբերյալ ևս վերջնական որոշումներ կընդունվեն։
Նախարարությունը նշում է, որ գործընթացը շարունակվում է՝ ապահովելու տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հստակեցումը Հայաստանում։