Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, ՀՀ ՆԳՆ և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, գիշերային ժամերին ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի սահմանափակման ենթակա օբյեկտներում՝ հատկապես գիշերային և հեստապարային ակումբներում։
Ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Զանցանք թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կազմվել են երկու վարչական արձանագրություն, իսկ մեկի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ։
Ստուգումները շարունակական բնույթ են կրելու՝ ուղղված հանրային կարգի պահպանմանն ու քաղաքում գործող տնտեսվարողների գործունեության վերահսկմանը։