Ռուսական «Smart Engines»-ի գիտնականները AI-ին սովորեցրել են աշխարհի բոլոր երկրների անձնագրերը իդենտիֆիկացնել և հայտնաբերել կեղծերը: Կեղծիքը հայտնաբերող համակարգը ստուգում է ոչ միայն հիմնական էջը, այլեւ փաստաթղթերի բոլոր էջերը:
AI-ն ստուգում է փաստաթղթի ձեւի ինքնատիպությունն ու պաշտպանությունը (պաշտպանիչ լյումինեսցենտ մանրաթելերը, լյումինեսցենտային թանաքը, հատուկ տպագրող թերթերը եւ այլն), բացահայտում է փաստաթղթում իրականացված մեխանիկական միջամտությունները (տվյալների մեխանիկական շտկումներ) եւ այլն:
Բացի այդ, չիպերով (բիոմետրիկ) անձնագրերի պարագայում արհեստական ինտելեկտը վերլուծում է փաստաթղթում ներառված չիպի բոլոր տվյալները: Համակարգը այս պահին ստուգում է նաեւ փաստաթղթի «իսկությունը»: Ընդհանուր առմամբ, արհեստական ինտելեկտը ունակ է ստուգել ավելի քան 500 տեսակի անձնագրային ձեւանմուշներ: