USD389.76EUR406.4RUB3.79

Global Finance-ը որպես Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրք ունեցող ճանաչվել է Ամերիաբանկը

Ամերիաբանկի այս մրցանակը չորրորդ անընդմեջ հաղթանակն է ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։ Ամերիաբանկը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն 2019 թ․-ին այս հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր նման ճանաչման է արժանանում։ Գնահատման չափանիշներից են կառավարման քաղաքականությունը, հռչակված նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները: Կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունը, օրենսդրական կարգավորումները և ներդրողների իրազեկվածության բարձրացումը նպաստել են կայուն ներդրումների պահանջարկի աճին։ Մաքուր տեխնոլոգիաների, կանաչ ֆինանսավորման գործիքների և տվյալների վերլուծության ոլորտներում նորարարությունն ավելի գրավիչ ու հասանելի է դարձնում կայուն ֆինանսավորումը՝ շուկայական նոր հնարավորություններ ընձեռելով բանկերին:

Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդներին ածխածնային առումով չեզոք տնտեսության անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ, որը համապատասխանում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի Կանաչ պարտատոմսերի գործող սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ