Օգոստոսի 1-ից Հայաստանում գործող բոլոր խանութներն ու սուպերմարկետները պարտավոր կլինեն գնապիտակների վրա ցույց տալ ոչ միայն փաթեթավորված ապրանքի ամբողջական արժեքը, այլև գինը մեկ կիլոգրամի կամ մեկ լիտրի հաշվարկով։
Նոր կանոնի նպատակն է ապահովել գնային թափանցիկություն և հեշտացնել գնորդների համար ապրանքների համեմատումը։
Առաջին խախտման դեպքում տնտեսվարողներին կտրվի նախազգուշացում, իսկ կրկնվող կամ միանգամից բազմաթիվ խախտումների դեպքում յուրաքանչյուր սխալ գնապիտակի համար կսահմանվի 50,000 դրամի չափով տուգանք։