Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգման արդյունքում շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր է տրվել «Պանիր չանախ»և «Պանիր լոռի» արտադրատեսակներին։
Լաբորատոր մանրէաբանական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ նշված արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերին։ Այդ պատճառով դրանք համարվել են վտանգավոր սննդամթերք։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝
• դադարեցվել է նշված արտադրատեսակների արտադրությունը,
• տնտեսվարողին տրվել է շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,
• սահմանվել է խախտումների վերացման ժամկետ։