Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Google-ի արհեստական բանականության հիման վրա գործող Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում։
Veo 3-ը նախատեսված է տեսանյութերի ստեղծման համար՝ միայն տեքստային հարցման (հուշման) միջոցով։ Այն հնարավորություն է տալիս մասնագետներին տարբեր ոլորտներից ստեղծել բարձրորակ պատմություններ և գեղարվեստական տեսանյութեր։