USD383.4EUR438.07RUB4.8569

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսություն

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսություն։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ ընդգծելով, որ Գորիսը Ֆրանսիայի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող քաղաք է։

«Գորիսը Սյունիքի խաչմերուկն է ֆրանսիացիների աչքում։ Սա այն հայկական քաղաքն է, որն ունի Ֆրանսիայի հետ ամենաամուր կապերը՝ քույր քաղաքներ, համատեղ համայնքային ծրագրեր և Սյունիքի ու Օվերն-Ռոն-Ալպ դեպարտամենտների միջև ակտիվ համագործակցություն», – նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ թեև այստեղ բացվածը հյուպատոսություն չէ բառի դասական իմաստով, քանի որ տարածաշրջանում ֆրանսիացի քաղաքացիների թիվը փոքր է, այն ավելի մեծ նշանակություն ունի՝ որպես համագործակցության հարթակ։ Պատվավոր հյուպատոսությունը կծառայի Ֆրանսիայից ժամանած այցելուներին, մարդասիրական ու զարգացման ծրագրերով զբաղվողներին և կդառնա համագործակցության կենսունակ կենտրոն։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ