USD389.45EUR409.74RUB3.86

Գործարկվել է creditmarket.am հարթակի Տելեգրամյան բոտը

creditmarket.am-ը՝ ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների համեմատման առաջին հայկական օնլայն հարթակը, գործարկել է իր պաշտոնական Տելեգրամյան բոտը։

Հարթակի օգնությամբ անգամ խորը տնտեսական գիտելիքներ չունեցող օգտատերերը կարող են հեշտությամբ տեսնել, ֆիլտրել և համեմատել շուկայում առկա վարկային և քարտային բոլոր պրոդուկտները ու կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու կամ քարտ պատվիրելու համար։

«Ծառայությունը ստեղծելիս մտադիր էինք նպաստել հաճախորդների՝ բազմաթիվ վարկային ու քարտային առաջարկների ուսումնասիրման խնդիրը հեշտացնելուն, ինչը իրագործելու նպատակով վերջերս գործարկեցինք նաև Տելեգրամյան բոտ` ևս մեկ քայլով հեշտացնելով անհրաժեշտ պրոդուկտի որոնումը», նշում է creditmarket.am հարթակի համահիմնադիր Արամ Շահինյանը։

Բոտը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի հրահանգով գտնել օգտատիրոջ պահանջներին լավագույնս համապատասխանող վարկային և քարտային առաջարկները։ Բացի այդ, մուտքագրելով պահանջվող գումարն ու վարկատեսակը, օգտատերը բոտից կստանա իր պահանջներին համապատասխանող բոլոր վարկային պրոդուկտների առաջարկները։

Այժմ creditmarket.am հարթակում ավելի քան 500 վարկային և քարտային առաջարկներ կան, իսկ մոտ ապագայում հարթակում սպասվում է ֆինանսական նորպրոդուկտների ու ծառայությունների ավելացում։

Հետաքրքրվողները կարող են միանալ տելեգրամյան բոտին, հետևել հարթակի էջին Facebook-ում և Instagram-ում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ