Green Rock Management Group ընկերությունը թողարկել է City Talks փոդքաստը՝ նվիրված քաղաքաշինության և ճարտարապետության արդի խնդիրներին։ Փոդքաստը վարում է հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, «Երևան. քաղաքի կենսագրությունը» գրքի հեղինակ Մարկ Գրիգորյանը։ City Talks փոդքաստի առաջին եթերաշրջանի հյուրերի թվում էին ականավոր ճարտարապետներ Աշոտ Սնխչյանը, Կարեն Բալյանը, Սաշուր Քալաշյանը, ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Մարի Լու Փափազյանը, գեղագիր, նկարիչ Ռուբեն Մալայանը, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյան, PAN Photo գործակալության համահիմնադիր և ղեկավար, RAMBALKOSHE-ի ստեղծող Վահան Ստեփանյանը։ Ունենալով հարուստ փորձ, որը խորապես արմատավորված է հայկական մշակույթի և նրա քաղաքային պատմության մեջ՝ Մարկը քննարկում է քաղաքաշինության և ճարտարապետության բոլոր ասպեկտները փորձագետների, տեղի բնակիչների և շահագրգիռ կողմերի հետ՝ ուսումնասիրելով հիմնական խնդիրները և հնարավոր լուծումները: