Աշխատանքի տոնավաճառ՝ Հրազդանում
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-14:30 Հրազդան քաղաքում (հասցե՝ Սահմանադրության հրապարակի հարակից պուրակ) տեղի կունենա «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական շփում, մասնակիցներին ծանոթացնել աշխատաշուկայի զարգացման միտումներին, խթանել զբաղվածության մակարդակի բարձրացումը: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և Ջի Այ Զեթ կազմակերպության համագործակցությամբ: 20-ից ավելի գործատուներ միջոցառման ժամանակ կներկայացնեն 150-ից ավել թափուր աշխատատեղեր։ Բոլոր գործատուները հնարավորություն կունենան՝ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու իրենց կազմակերպությունում աշխատելու ցանկություն ունեցող այցելուների հետ։ «Աշխատանքի տոնավաճառ»-ին մասնակցությունն անվճար է և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրողների համար։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչություն՝ 060652701 հեռախոսահամարով: