«Որակն անիրական է. սա ինչպե՞ս կարող էր լինել»
📀 Երաժշտական խանութի տերը գտել է The Beatles-ի 1962 թվականի փորձնական ձայնագրությունը, որը բրիտանական լեյբլը ժամանակին անորակ էր համարել:

Կանադական ձայնասկավառակների խանութի սեփականատերը հայտնաբերել է 1962 թվականին The Beatles-ի կողմից Decca Records-ի համար արված փորձնական ձայնագրությունը։
Լեյբլը ժամանակին հրաժարվել էր պայմանագիր կնքել խմբի հետ՝ համարելով, որ նրանք չունեն բավարար ներուժ։
Երգը հասանելի է այստեղ՝
https://www.instagram.com/reel/DHpOjzjRZbv/?igsh=dHJiem91Y2p5em56
Rob Frith-ը, ով Վանկուվերում գտնվող Neptoon Records խանութի սեփականատերն է, նախորդ շաբաթ գտել է «Beatles 60s Demos» մակագրությամբ ձայնագրիչի ժապավենը։ Սկզբում նա կարծել է, թե դա ընդամենը ձայնասկավառակային ծածուկ (bootleg) տարբերակ է, բայց հետագայում պարզել է, որ իր ձեռքում է The Beatles-ի հազվագյուտ ձայնագրությու է, որը խմբի անդամները ձայնագրել էին 1962 թվականի հունվարի 1-ին՝ ութ ամիս առաջ, երբ Ռինգո Սթարը փոխարինեց թմբկահար Փիթ Բեստին։
📢 Ֆրիթը գրել է Instagram-ում․
“Տարիներ առաջ ձեռք բերեցի այս ժապավենը՝ «Beatles Demos» մակագրությամբ։ Կարծեցի, որ դա պարզապես ծածուկ ձայնագրություն է։ Բայց երբ երեկ երեկոյան լսեցի, այն հնչում էր որպես մասթեր ժապավեն։ Որակն ուղղակի անիրական է։ Ինչպե՞ս կարող է հնարավոր լինել ունենալ The Beatles-ի 15 երգանոց Decca-ի մասթեր ժապավենը”։
Ժապավենի պատմությունը
Հետագայում Ֆրիթը կապ է հաստատել Վանկուվերի Mushroom Records ընկերության նախկին սեփականատեր Jack Herschorn-ի հետ, ով տարիներ առաջ Կանադա էր բերել այս անգին ձայնագրությունը։
Հերշորնը բացահայտել է, որ 1970-ականներին Լոնդոն այցի ժամանակ այս ժապավենը նվեր էր ստացել պրոդյուսեր ընկերոջից։ Նրան առաջարկել էին վաճառել դրա կրկնօրինակները Հյուսիսային Ամերիկայում, սակայն նա հրաժարվել էր։
«Ես երկար մտածեցի», – պատմում է Հերշորնը CBC-ի հետ զրույցում։
«Չցանկացա տարածել այն, որովհետև դա ինձ ճիշտ չէր թվում։ Այս տղաները (The Beatles-ի անդամները) աշխարհահռչակ են, և նրանք արժանի են ստանալ իրենց իրավունքների գումարը։ Այս ձայնագրությունը պետք է ճիշտ կերպով թողարկվի:»
Ֆրիթի արձագանքը ժապավենի որակի վերաբերյալ
«Հնչում էր այնպես, կարծես The Beatles-ը հենց սենյակում լիներ» – ասում է Ֆրիթը։ Որպես ապացույց, նա հրապարակել է ձայնագրության մի հատված, որտեղ Փոլ Մաքքարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը և Պիթ Բեստը կատարում են «Money» երգը։
Ի՞նչ կլինի ժապավենի հետ
Ֆրիթը նշել է, որ չի պատրաստվում վաճառել այս անգին արվեստի գործը, բայց պատրաստ է Decca Records-ին տրամադրել դրա կրկնօրինակը, եթե նրանք ցանկանան շտկել իրենց պատմական սխալը և թողարկել այն։
Բացի այդ, նա առաջարկել է, որ եթե Փոլ Մաքքարթնին երբևէ այցելի իր խանութը, ինքը պատրաստ է անձամբ նվիրել ժապավենը նրան։