Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մեկնարկել է դեպի Կիպրոսի Լառնակա առաջին կանոնավոր չվերթը։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, չվերթը իրականացրել է Wizz Air ավիաընկերությունը։
Նախարարի խոսքով՝ այսօր իրականացված առաջին թռիչքով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, իսկ հակառակ ուղղությամբ Հայաստան է ժամանել 23 ուղևոր։
«Սա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա առաջին կանոնավոր չվերթն է։ Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք», – նշել է Խուդաթյանը։