USD390.51EUR449.98RUB4.8075

Գյումրու Բարեկամության այգու  վերակառուցման աշխատանքները դեռ շարունակվում են

Նախագիծը սկսվել է 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ և նրա միջոցներից (մի քիչ էլ՝ կառավարության) ֆինանսավորմամբ։ Այս պահին կարող ենք ասել, որ աշխատանքների մոտ կեսն արդեն ավարտված է, իսկ այգու պատրաստի հատվածի մուտքը բաց է այցելուների համար։

«Շատ հաճախ մեր այցելուները կարծում են, որ Բարեկամության այգու վերակառուցումն արդեն ավարտված է։

Տեղեկացնում ենք, որ այգու վերակառուցման աշխատանքները դեռ շարունակվում են։

Նախատեսվում է ունենալ առանձին տարածքներ, այդ թվում՝ գերժամանակակից մանկական խաղահրապարակ, սպորտային տարածք և շատ ավելին»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ