USD389.76EUR406.4RUB3.79

Համաշխարհային բանկը Թուրքիայի ֆինանսավորումը կավելացնի 18 մլրդ դոլարով` այն հասցնելով 35 մլրդ դոլարի

Համաշխարհային բանկը Թուրքիային աջակցությունը 17 մլրդ դոլարից դարձել է 35 մլրդ դոլար` տրամադրելով 18 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում: Դրա մասին հայտնի էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին: Այս տարվա ապրիլի 10-ին Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվելու է գումարը, արդեն ուժի մեջ է մտել:

Լրացուցիչ ֆինանսավորումը նախատեսվում է առաջիկա 3 տարիների համար: Նախարարը նշել է, որ արդեն իսկ տրամադրված 1.5 մլրդ դոլարը կօգտագործվի Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման համար, իսկ Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագիրը 2024-2028 ֆիսկալ տարիների համար ֆինանսական և տեխնիկական համագործակցության հիմք կհանդիսանա: Նա նաև նշել է, որ Թուրքիան աշխարհում` 3-րդ, իսկ տարածաշրջանում 1-ին տեղում է Համաշխարհային բանկից արտոնյալ վարկեր ստանալու առումով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ