2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շնորհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը: