Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգին Հայաստան է այցելել շուրջ 15,000 զբոսաշրջիկ։ Նրա խոսքով, ըստ նախարարության հրապարակած հետազոտության տվյալների, մեկ զբոսաշրջիկի ծախսը միջինում կազմել է 888 դոլար, ինչը թույլ է տալիս գնահատել համերգի տնտեսական օգուտը՝ ավելի քան 13.3 մլն դոլար։
«Սա ավելին է, քան համերգի կազմակերպման համար ծախսված 6 միլիոն դոլարը։ Այս հաշվարկներում ներառված չեն նաև երկրի միջազգային ճանաչելիության և մշակութային զբոսաշրջության խթանման երկարաժամկետ արդյունքները։ Կարծում եմ՝ հրաշալի կլինի, եթե նմանօրինակ ելույթներ անցկացվեն նաև ապագայում», – գրել է նախարարը։