USD383.76EUR444.24RUB4.88

Հանդիպում կենտրոնական բանկում

📆Հունիսի 12-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում՝ ֆինանսական շուկայի մասնակիցների, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և «Անդերսեն Լիգըլ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման առանցքում էր ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար նախատեսված նոր ստանդարտ պայմանագրի ներդրումը։

🔹 Պայմանագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ISDA միջազգային փաստաթղթերը և հարմարեցվել է Հայաստանի օրենսդրությանը։
🔹 Այն կնպաստի իրավական հստակության բարձրացմանը, ֆինանսական շուկայի խորացմանն ու վստահելի տոկոսադրույքների ձևավորմանը։
🔹 Նոր փաստաթուղթը կարևոր գործիք կարող է դառնալ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերների հետ համագործակցության համար։

🗣 ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը նշեց․ «Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանում որակյալ, ճկուն և ունիվերսալ պայմանագրերի կիրառման համար՝ ֆինանսական գործարքների կայուն զարգացման նպատակի շուրջ»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ