2023թ-ի դրությամբ հանրային տրանսպորտը ամենաթանկը Ցյուրիխում է, տոմսի միջին գինը կազմում է $4,85, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $110։
Երկրորդ տեղում է Ռոտերդամը, միջին գինը կազմում է $4,29, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $78։ Երրորդ հորիզոնականում է շվեյցարական Լոզան քաղաքը, որտեղ միջին գինը կազմում է $4,11, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $82,14։ Կան քաղաքներ, որտեղ հանրային տրանսպորտը բավականին էժան է։ Առաջին տեղում է գտնվում Ուզբեկստանի մայրաքաղաքը՝ Տաշքենդը, որտեղ միջին գինը կազմում է $0,13, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $13,52։ Հաջորդը Իսլամաբադն է, որտեղ միջին գինը կազմում է $0,14, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $4,73։
Երրորդ հորիզոնականում է Բուենոս Այրեսը, միջին գինը կազմում է $0,15, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $6,80։ Տարածաշրջանում ամենաէժան հանրային տրանսպորտ ունեցողներն են Տաշքենդը և Աստանան, միջին գինը կազմում է $0,20, իսկ բաժանորդագրության միջին արժեքը՝ $16,88։ Տրանսպորտի միջին արժեքով են Բաքուն՝ $0,24, Երևանը՝ $0,26, Քիշնևը՝ $0,34, Մինսկը՝ $0,36 և Թբիլիսին՝$0,39, իսկ բաժանորդագրության միջին արժեքով՝ համապատասխանաբար $17,65, $12,12, $13,19, $18,18 և $15,47։ Հանրային տրանսպորտի գներն աշխարհի տարբեր քաղաքներում էականորեն տարբերվում են միմյանցից։ Տարբերությունը պայմանավորված է բնակչության կենսամակարդակով։ Բարձր եկամուտներով երկրների քաղաքներում հանրային տրանսպորտի գներն էական բարձր էին, նաև կարևոր հանգամանքներ են երկրի զարգացվածության մակարդակը, տնտեսական առանցքային ցուցանիշները, պետական բյուջեի ծավալը, քանի որ հարուստ երկրները հնարավորություն ունեն սուբսիդավորելու հանրային տրանսպորտը։