«ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունները մնում են անփոփոխ․ հանրապետության կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան»․ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության պետ Միքայել Աղասանդյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու գիծը։ Այս դիրքորոշումը հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում ազգային անվտանգությունը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես հանրապետության կայունության երաշխավոր, այլընտրանք չկա։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ։