Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխել են փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացել են այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ: