Հարավային Կորեայի ոստիկանությունը Telegram կորպորացիան մեղադրել է սեռական հանցագործություններին աջակցելու մեջ։ Մեսսենջերի նկատմամբ ներքին հետաքննություն է սկսվել, հայտնում է Yonhap գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ տեղական ոստիկանությունը ստուգում է ութ Telegram բոտերը, որոնք ստեղծում են ֆեյքեր, ինչպես նաև ուսումնասիրում են խմբակային չաթերը, որոնք ստեղծում և տարածում են կոմպրոմատներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները օգոստոսի 26-ից օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում 88 հաղորդում են ստացել դիփֆեյքերի կիրառման մասին։ Արդյունքում նրանք կարողացել են բացահայտել 24 կասկածյալի ինքնությունը։ Ինչպես սեպտեմբերի 2-ին հայտնել է Ազգային ոստիկանական գործակալության հետաքննչական շտաբի ղեկավար Վու Յունգ Սուն, Telegram-ը չի տրամադրում հաշվային տեղեկությունները և հետաքննության համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Նրա խոսքով, ընկերության կողմից նման վերաբերմունքի են բախվում նաև այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Նա հավելել է, որ Հարավային Կորեայի իշխանություններն ամեն ինչ անում են հետաքննություն անցկացնելու համար, ինչպես նաև դրա համար ունեն իրենց մեթոդները։ Տեղի ոստիկանությունը մտադիր է համագործակցել Ֆրանսիայի քննչական մարմինների հետ, որտեղ օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում ձերբակալվել էր մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։ Միլիարդատերը ստիպված է եղել վճարել 5 միլիոն եվրո՝ բանտից «դատական հսկողության» ներքո ազատվելու համար, սակայն նրան արգելվում է լքել երկիրը։