ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, որ Հարավային Կովկասի կարևորությունն էքսպոնենցիալ աճել է՝ հարակից տարածաշրջաններում շարունակվող պատերազմների ֆոնին։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում տարածաշրջանով անցնող հաղորդակցության ուղիները ձեռք են բերում ռազմավարական նշանակություն՝ հատկապես Ասիայի հետ առևտրային և էներգետիկ կապերի զարգացման տեսանկյունից։
Այս գնահատականները հնչել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում Եվրոպական միությունի հնարավոր աջակցությունը Հայաստանին։