«Այս թվերը կարելի է որպես ծախս համարել, քանի որ հենց այսքան է կորցնում երկրի բյուջեն այդ առավելությունների պատճառով։ Սա արդարացված կլիներ, եթե այս բոլոր առավելություններն իրոք օգնեին բիզնեսի զարգացմանը, բայց այստեղ պատասխանն ամենևին պարզ չէ»,- նշեց նախարարը։
Զարգացած երկրներում վճարվող հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին շատ ավելի բարձր է։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2023 թվականին այն կազմել է 23,9%, իսկ, օրինակ, Սլովենիայում այդ ցուցանիշը կազմում է 34%, Ֆրանսիայում՝ 46%։ Այնտեղ շատ ավելի քիչ հարկային արտոնություններ կան, բայց դա չի խանգարում, որ, օրինակ, ֆրանսիական բիզնեսը շատ ավելի մրցունակ լինի, քան հայկականը։ Պետության խնդիրն է լինելու չեղարկել ոչ նպատակային արտոնությունները և ուղղակի աջակցությունը՝ ընկերությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։