ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քննչական կոմիտեի մեկ այլ վարույթով կալանավորված Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյանի) մի խումբ կողմնակիցներ Հայաստանի տարբեր բնակավայրերի քաղաքացիներին հարկադրել և նյութապես շահագրգռել են մասնակցելու 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում Ս.Կ.-ի աջակցությամբ կազմակերպված հավաքին։
Հուլիսի 8-ին դատարանի որոշմամբ շուրջ երկու տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել են ցուցակներ և գումարներ, որոնք ունեն նշանակություն նախաքննության համար։
Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով հարկադրելու և նյութապես շահագրգռելու համար։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ շարունակվում են քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։