USD384.44EUR434.11RUB4.8278

Հարվարդին զրկել են օտարերկրյա ուսանողներ ընդունելու իրավունքից. ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտ

Կառույցի ղեկավար Քրիստի Նոեմը հրաման է արձակել չեղարկելու Հարվարդի համալսարանի՝ ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը: Օտարերկրացիները, որ ցանկանում են սովորել ԱՄՆ-ում, պետք է ստանան F կամ M դասի վիզա: Հարվարդի համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների:

Ովքեր արդեն սովորում են Հարվարդում, ստիպված կլինեն տեղափոխվել այլ համալսարան՝ շարունակելու ուսումը, հակառակ դեպքում նրանք կկորցնեն երկրում մնալու իրավունքը:

Նախորդ ուսումնական տարում Հարվարդում սովորել է մոտ 7000 օտարերկրյա ուսանող, ինչը կազմում է ընդհանուր ուսանողների 27.2%-ը:

«Վարչակազմը Հարվարդին պատասխանատու է համարում բռնության հրահրման, հակասեմականության և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապերի համար», – հայտարարել է Քրիստի Նոեմը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ