Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ այս շաբաթ կսկսվեն հասարակական տրանսպորտում վերահսկողություն իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացները։ Դասընթացներն ուղղված են հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների պատրաստվածության բարձրացմանը՝ ստուգումների պատշաճ իրականացման համար։
Փոխքաղաքապետի խոսքով՝ վերապատրաստումից հետո արդեն կսկսվեն կոնկրետ ստուգումները տրանսպորտում, իսկ խախտումների դեպքում կիրականացվեն տուգանային միջոցներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճշտմանը, թե արդյոք դասընթացներից անմիջապես հետո կսկսվի տուգանային մեխանիզմի կիրառումը, փոխքաղաքապետը պատասխանել է. «Այո»։