USD389.45EUR409.74RUB3.86

Հաստատվել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը

Տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։

Աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար Կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները։ Հաստատված տվյալները կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով Կառավարության կողմից սահմանված չափանիշները։ Դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ