Այժմ շշերի վրա ավելի մեծ տառերով գրված են ֆիրմային անվանումները, իսկ փոքր տառերով «կոնյակ» բառը։ Այսպիսով, թեև դեռ հնարավոր է օգտագործել կոնյակ բառը (մինչև 2042 թվականը), ընկերությունները նախապես փոխում են իրենց բրենդը, որպեսզի սպառողների մոտ նոր ընկալում արմատավորվի, հավելեց նախարարը։