USD379.1EUR452.72RUB4.9987

Հայ վաճառողների վաճառքը Wildberries-ում մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է

Wildberries հարթակը հայտնում է, որ 2025 թվականին հայ վաճառողների ակտիվությունը զգալի աճ է գրանցել․

▫️ հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով,

▫️ վաճառքի ընդհանուր ծավալը՝ 122%-ով։

Միաժամանակ՝

▫️ հայկական արտադրության ապրանքների վաճառքը աճել է 22%-ով,

▫️ արտահանումը Wildberries-ի միջոցով՝ 184%-ով։

📈 Արտահանման վաճառքի ամենամեծ աճը գրանցվել է՝

▫️ Ռուսաստան՝ +20%,

▫️ Բելառուս՝ +18%։

Արտահանման հիմնական կատեգորիաներն են եղել՝

▫️ կոսմետիկա,

▫️ սննդամթերք,

▫️ կենցաղային տեխնիկա,

▫️ խոհանոցային պարագաներ,

▫️ աքսեսուարներ։

Վաճառքի աճը մեծապես պայմանավորված է տեսականու ընդլայնմամբ, որը տարեկան աճել է 88%-ով։

🇦🇲 Հայաստանի ներքին շուկայում 2025-ին պահանջարկն ամենաարագն աճել է հետևյալ ապրանքների համար․

▫️ մարտկոցներ և անվադողեր՝ +96%,

▫️ յուղեր և տեխնիկական հեղուկներ՝ +64%,

▫️ կոսմետիկա և անձնական խնամքի միջոցներ՝ +58%,

▫️ խոշոր կենցաղային տեխնիկա՝ +47%։

📌 Տվյալները վկայում են, որ հայկական վաճառողները ակտիվորեն օգտագործում են մարկետփլեյսների հնարավորությունները՝ ընդլայնելով թե՛ ներքին վաճառքը, թե՛ արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ