Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել «Մոնբելյարդ» ցեղի 64 գլուխ երինջ։ Սա ռազմավարական ներդրում է՝ ուղղված Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկական որակի և արտադրողականության բարելավմանը:
Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել Ֆրանսիա, ծանոթացել աշխարհի ամենամեծ և ամենանորարարական մոնբելյարդ ցեղի բուծման ծրագիրն իրականացնող «Կուպեքս Մոնբելյարդ» ընկերության գործունեությանը, այս խոշոր եղջերավոր կենդանիների պահման առանձնահատկություններին և ընտրել երինջներին։