USD382.77EUR442.18RUB4.7703

Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին

Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը միացնելու բազմամյա ծրագիրը մոտենում է ավարտին։ Նախաձեռնության բյուջեն գերազանցում է 100 միլիոն եվրոն, և այն նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2026 թվականին։

Նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը դիտվում է որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության լրացուցիչ երաշխիք, հնարավորություն կտա գրեթե երեք անգամ ավելացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը՝ հասցնելով այն մոտ 1000 մեգավատի։ Միաժամանակ կաճի նաև գազի ներմուծումը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։

Հայաստանը ներկայումս էլեկտրաէներգիա է արտահանում նաև Վրաստան։ Սակայն Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը գրեթե յոթ տարի շարունակ հետաձգվում է ֆինանսական խոչընդոտների պատճառով։ Էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի խոսքով՝ մրցութային գործընթացում վերջապես արձանագրվել է առաջընթաց, ինչը հույս է ներշնչում նախագծի իրականացումն արագացնելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ