USD382.25EUR445.36RUB4.7052

Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի QR կոդերը կակտիվանան սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստան–Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերը կակտիվանան խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին։

ՀՖՖ-ի պարզաբանմամբ՝ այս քայլը նպատակ ունի կանխել տոմսերի վերավաճառքը։ «Վերավաճառողները կարող են տոմսերը վաճառել մի քանի անձի, սակայն ակտիվանալու է միայն մեկ QR կոդ»,– ասված է հայտարարության մեջ։

Ֆեդերացիան ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլասերներին չգնել տոմսեր սև շուկայից՝ խուսափելու հնարավոր խնդիրներից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ