USD381.36EUR449.01RUB4.8711

Հայաստանը՝ աշխարհի ամենաապահով երկրների շարքում. 13-րդ հորիզոնականը World Travel Index-ում

Հայաստանը ընդգրկվել է World Travel Index-ի՝ ճանապարհորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը 193 երկրների շարքում։ Մեր երկիրը ստացել է 90.27 միավոր անվտանգության ինդեքս, ինչը վկայում է ճանապարհորդների համար բարձր մակարդակի անվտանգ միջավայրի մասին։

Վարկանիշը գնահատում է տարբեր երկրներում ճանապարհորդության անվտանգության պայմանները՝ ներառելով հասարակական անվտանգությունը, հանցավորության մակարդակը, ենթակառուցվածքների հուսալիությունը և այլ կարևոր ցուցանիշներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս արդյունքին, նշել է, որ տարին Հայաստանի համար լավ է սկսվել և նույն հաջող տեմպով շարունակվում է՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը կարևոր ուղերձ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ միջազգային հանրության համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ