USD381.21EUR443.92RUB4.8108

Հայաստանը՝ New York Times-ի պարտադիր այցելության արժանի երկրների ցանկում

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել է պարտադիր այցելության արժանի 52 երկրների իր տարեկան ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը։

Վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով մշակութային ժառանգությունը, զբոսաշրջային նոր հնարավորությունները, անվտանգությունը, գաստրոնոմիան և ճանապարհորդների համար առաջարկվող յուրահատուկ փորձառությունները։

New York Times-ի ընդգրկումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի աճող ճանաչելիությունը միջազգային զբոսաշրջային քարտեզում՝ որպես պատմությամբ, բնությամբ և ինքնատիպ մշակույթով հարուստ ուղղություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ