USD377.54EUR433.76RUB4.6501

Հայաստանը՝ տարածաշրջանի առաջատար երջանկության ինդեքսով

Հայաստանը World Happiness Report 2026ում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը՝ 147 երկրների շարքում՝ գրանցելով 5.584 միջին միավոր (0-10 սանդղակով)։ Այս ցուցանիշով Հայաստանը առաջատար է տարածաշրջանում՝ գերազանցելով հարևան երկրներին։

Մասնավորապես՝

• Վրաստան – 91-րդ տեղ (5.517 միավոր)

• Թուրքիա – 94-րդ տեղ (5.300 միավոր)

• Իրան – 97-րդ տեղ

• Ադրբեջան – 102-րդ տեղ

Միևնույն ժամանակ, հետխորհրդային մի շարք երկրների համեմատ Հայաստանը զբաղեցնում է ավելի ցածր դիրք՝ զիջելով, օրինակ, Լիտվաին (28-րդ), Ղազախստանին (33-րդ), Էստոնիաին (46-րդ), Լատվիաին (48-րդ), Ուզբեկստանին (53-րդ), Ղրղզստանին (66-րդ), Մոլդովաին (77-րդ) և Ռուսաստանին (79-րդ)։

Զեկույցի առաջատար հորիզոնականներում, ինչպես նախորդ տարիներին, շարունակում են մնալ հյուսիսային եվրոպական երկրները՝

• Ֆինլանդիա – 1-ին տեղ

• Իսլանդիա – 2-րդ տեղ

• Դանիա – 3-րդ տեղ

• Կոստա Ռիկա և Շվեդիա – 4-5-րդ տեղեր

Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աֆղանստանում։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը մտնում է նաև բացասական էմոցիաների բարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակի մեջ, ինչը կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական խնդիրներով, անվտանգության մարտահրավերներով և այլ գործոններով։

Հետազոտությունը հրապարակվել է Oxford Wellbeing Research Centreի կողմից՝ Gallupի, Միավորված ազգերի կազմակերպությունի և անկախ փորձագիտական խմբի համագործակցությամբ՝ հիմնվելով 2023–2025 թվականների տվյալների վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ