USD381.15EUR445.37RUB4.8406

Հայաստանը՝ The New York Times-ի 2026 թվականի զբոսաշրջային ցանկում

Հայաստանը ներառվել է The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականի կողմից 2026 թվականին առաջարկվող զբոսաշրջային ուղղությունների ցանկում՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։

Այդ մասին սոցցանցերում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն՝ հրապարակելով պարբերականի համապատասխան հոդվածը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ։ Բացահայտեք Հայաստանը 2026-ին»,– ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

The New York Times-ի ամենամյա զբոսաշրջային ցանկը համարվում է ոլորտում ազդեցիկ ուղեցույց՝ ձևավորելով միջազգային զբոսաշրջային հոսքերի առաջնահերթությունները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ